Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա ձևավորել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին չի հաջողվել կոալիցիա կազմել, քանի որ Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ) նոյեմբերի 19-ին դուրս է եկել բանակցային գործընթացից:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, կուսակցության առաջնորդ Կրիստիան Լինդները հայտարարել է, որ բանակցություններին մասնակցող կողմերը չէին վստահում միմյանց ու տարակարծիք էին մի շարք հարցերում, մասնավորապես՝ միգրացիայի ու էներգետիկայի թեմաների շուրջ:
«Ուստի՝ ավելի լավ է չկառավարել, քան թե վատ կառավարել»,- մեկնաբանել է Լինդները:
Հայտնի է, որ սեպտեմբերին կայացած դաշնային ընտրություններից հետո Մերկելը ցանկում էր այսպես կոչված «Ճամայկա» կոալիցիան ձևավորել Քրիստոնեա-դեմոկրատական միության, Քրիստոնեա-սոցիալական միության, Ազատ դեմոկրատական կուսակցության և «կանաչկների» միջև:
Մեկնաբանելով ձախողումը՝ Մերկելը ափսոսանք է հայտնել Ազատ դեմոկրատական կուսակցության դուրս գալու առնչությամբ՝ նկատելով, որ, այնուհանդերձ, կողմերին կհաջողվեր ընդհանուր հայտարարի գալ:
Նշվում է, որ այժմ կա երկու տարբերակ. կա՛մ կառավարությունը կկազմի փոքրամասնություն, ինչը Գերմանիայի պատմության մեջ աննախադեպ է, կա՛մ էլ նոր ընտրություններ կանցկացվեն:
Աղբյուրը հավելում է, որ Գերմանիայում կոալիցիոն բանակցությունների տապալման ֆոնին եվրոն անկում է արձանագրել:










