Ստեղծագործական Հայաստան-2017. Անհնար է Հայաստանը ենթարկել մտավոր շրջափակման /Բ մաս/
Մեկնարկեց Tert.am-ի տարեվերջյան «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծը: Սա բաց հարթակ է հայկական մտավոր կապիտալի, նրա գաղափարական արտադրությունը խթանող անհատների համար, ովքեր զգայուն են փոփոխությունների նկատմամբ և ունեն ժամանակակից, մրցունակ գիտելիք:
Միջազգային փորձագիտական գնահատականներով, յուրաքանչյուր բարձրորակ մասնագետ պետության համար առնվազն մեկ մլն դոլարի արժեք ունի, նրա ուղեղի արտահոսքը երկրին պատճառում է նվազագույնը մեկ միլիոնի մտավոր և նյութական վնաս: Մանավանդ հիմա, երբ թվանշային նոր աշխարհը դուրս նետելով մեխանիկական հոսքերը, համատարած մտավորականացնում է կյանքի բոլոր ոլորտները, ստեղծում սոցիալական և մշակութային այնպիսի միջավայր, ուր առաջնային է կրեատիվ միտքը, անսովոր գաղափարը:
Այսօր երկրները կանգնած են մարդկային կապիտալի գնահատման և վերարտադրման խնդրի առջև, որովհետև չկա մարդու երևակայությունից ու կամքից ավելի թանկ, ավելի հզոր արտադրական ակտիվ: Հայաստանը կարող է և պետք է դառնա նոր մտածելակերպի և վարքագծի երկիր: Իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է բեմը թողնել ժամանակակից համատեքստին հասու և երկարաժամկետ օրակարգ ունեցող առաջադեմ խմբերին: Այսօր մեր նախագծին են միանում մշակութաբան Արա Նեդոլյանը, «Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր, անձնական տվյալների պաշտպանության մասնագետ Շուշան Դոյդոյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Արա Նեդոլյան- Քանի որ իմ հետաքրքրությունը, ներդրվելու պատրաստակամությունն ու պատասխանատվությունը բաժանված են հանրային երկու ոլորտների միջև՝ թատրոն և հանրային կյանք, փորձեմ գնահատել միաժամանակ երկուսն էլ. ինձ էլ հետաքրքիր կլինի՝ թե ինչ զուգահեռներ է հնարավոր անցկացնել այդ երկուսի միջև: Ե՛վ կենդանի թատրոնը, և՛ կենդանացած հասարակությունը մեզ պատահում են, ցավոք, ոչ ամեն շաբաթ, ոչ էլ ամեն տարի, այլ կյանքում՝ մի քանի անգամ: Այս տարի՝ չեն պատահել: Թատրոնի մոտ լինում են տարեկան ստուգատեսներ՝ «Հայ Ֆեստ» և «Մեկ քառակուսի մետր» փառատոնները, երկուսն էլ՝ աշնանը: Եղան նաև այս տարի: Հանրությունն ուներ իր ստուգատեսները՝ փողոցում ու հրապարակում, ինչպես շատ կարևոր ու իմաստով, տեքստով լի, այնպես էլ բավականին մասնավոր հարցի շուրջ բռնկված հույզի ձևով, այս տարի, սակայն, նույնիսկ դա տեղի չունեցավ:
Թատրոնն ունի իր կայուն ինստիտուցիաները՝ թատրոնները, ինստիտուտը, նորակոչիկների կայուն հոսքը, հանրությանն այդպիսի ինստիտուտներ ստեղծել գրեթե չհաջողվեց: Երկուսն էլ գրեթե չունեն կոմունիկացիոն միջավայր, հանրության մոտ կան գոնե հեռավոր, «սարից սար» գոռալու հնարավորությունները՝ ԶԼՄ և սոցցանց, թատրոնի մարդիկ զրուցում են թատրոնի մասին մի քանի տարին մեկ, պատահական հանդիպումների ժամանակ: Հենց դրա համար ավելի լավ են պահպանվում կամ հասարակությունում, քաղաքականությունում՝ հասկացող մարդը պիտանի է որպես զրուցակից և տասը և քսան տարի: Արտաքին աշխարհից հոսքը շատ սուղ է երկուսի համար էլ՝ հյուրախաղեր կամ այլ հասարակությունների քաղաքական ու հանրային գործիչներն երևում են տարին մեկ, կամ մի քանի տարին մեկ: Ըստ բովանդակության՝ երկուսն էլ, նման դատարկ տարիների ընթացքում, դրսևորում են իրականության ժխտում և այլ իրականության մասին քիչ թե շատ պրոդուկտիվ երազանք: Իրար մասին նրանք գրեթե չգիտեն, չեն մասնակցում միմյանց ստուգատեսներին, չեն քննարկում, արժևորում միմյանց դրսևորումները: Նրանք կարող են հանդիպել զարթոնքի այն օրերին, երբ հանրային միտքը անցնելով գործողության, կարիք է զգում համատեղ թիմային աշխատանքի, իմաստների բյուրեղացման, տեքստի ձևավորման, և՝ այն ներկայացնելու, ներկայացման վերածելու անհրաժեշտությունը, երբ գալիս է չեզոք հանդիսատեսին ներգրավելու ու գործող անձ, հերոս դարձնելու պահը: Այդ պահին և դերակատարման անհրաժեշտությունը, դիրք զբաղեցնելը, կոնֆլիկտը, բախումը, տարբերակների մոդելավորումն, արժեքների բախումը տարածվում են արվեստներով մեկ, ստեղծելով իրենց համար շատ նպաստավոր, իրենց հիմնական գործով զբաղվելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը: Ժխտելու ու երազելու փոխարեն գալիս է պատասխանատու ազատության մեջ ստեղծագործելու հնարավորությունն, այն պահը, երբ բեմում կամ կտավին իրոք որ կարող է ծնվել նորը, չտեսնվածը, երազած պահը եկել է, հիմա՛:
Նորմալ պետությունը թե՛ հանրության համար, թե՛ արվեստի, ձգտում է հատկացնել հնարավորինս շատ նյութական ռեսուրս, ռեսուրս ինքնուրույն ձեռք բերելու հնարավորություն, կազմակերպչական ձևերի, ինքնակազմակերպման ազատություն, ապահովել խոսքի, արտահայտության անձեռնմխելիությունը, կոմունիկացիաների հնարավորինս հարստությունը, և հարգանք ունենալ թե այս, թե այն ոլորտի ակտիվ դերակատարների նկատմամբ: Հայաստանը քաղբանտարկյալների, մենաշնորհների /քաղաքական, ինֆորմացիան, տնտեսական, և մի շարք այլ/ պետություն է, որը սակայն հանդուրժում է լուսանցքային ակտիվություններ: Հա, մեկ էլ՝ աղքատ ու տնտեսապես զարգանալ չցանկացող, կամ անկարող: Տասից երեքը, կարծում եմ, ճիշտ գնահատական կլինի:
Վիկտոր Ենգիբարյան- Իմ մասնագիտական ոլորտը համարում եմ Եվրոպական ինտեգրացիան, ինչը պարունակում է հասարակական, քաղաքական, տնտեսական ոլորտներում բազմաշերտ բարեփոխումներ, ինչպես նաև արտաքին քաղաքական խնդիրներ: Բարեփոխումների ընթացքում տարվա ընթացքում էական առաջընթաց չի գրանցվել, թերևս բացառություն է բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը, այլ հարց է, թե այն որքանով կենսունակ կլինի: Արտաքին քաղաքական ենթատեքստում մեծ ձեռքբերում եմ համարում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի ստորագրումը: Չնայած նրան, որ պայմանագրի ստորագրման փաստն ինքնին ողջունելի է և, իհարկե, մեծ ձեռքբերում է, սակայն վերջինիս կյանքի կոչումը մեծ հաշվով կախված կլինի հաջորդող տարիների աշխատանքից: Այդ իսկ պատճառով գնահատականիս մեջ պայմանագրի կնքման փաստը հաշվի չեմ առնում և տարին գնահատում եմ 3:
Շուշան Դոյդոյան- 6, միջինից քիչ բարձր։
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Արա Նեդոլյան- Հիմնական խոչընդոտը կայուն հանրային զարթոնքի բացակայությունն է, որի ընթացքում միայն կարող են դրվել և լուծվել կյանքի իմաստի հարցերը: Ոչ թե տարին մի քանի օր, այն էլ՝ ոչ ամեն տարի, այլ անընդհատ, բոլորի համար: Կյանքի իմաստի բոլոր հարցերը Հայաստանի համար լուծված չեն, թե՛ հասարակությունում, թե՛ արվեստում, թե՛ պետությունում: Լինել դրանց ձևակերպման ու լուծման գործիքը և շահառուն: Դրա բացակայությունից ածանցվում են մնացած խնդիրները՝ ինստիտուցիաների, կոմունիկացիաների, ոլորտների անկախ տնտեսություն ունենալու անհրաժեշտությունը: Բնական սերնդափոխության միջոցով, կարծում եմ, երկու ոլորտներում էլ լուծվելու է բեմական տեխնիկայի շատ հին ու ցավալի մի հարց՝ կեղծ պաթոսը, անբնական պահվածքը: Թատրոնում, կարծես թե, այդ հարցը նույնիսկ ավելի արագ է լուծվում, դա անհրաժեշտ է նաև հանրային-քաղաքական ոլորտին: Երկուսին էլ ծայրահեղ անհրաժեշտ է տեսություն, ավելի պարզ ասած՝ բովանդակություն, սեփական աստղային տաղանդին, խարիզմային, «աստծու հետ խոսելուն» մի քիչ ապավինելը, բովանդակություն կառուցելու բաց, համախոհների հետ կիսելի, հանրությանը ներկայանալի բովանդակություն կառուցելու մեթոդաբանություն, արվեստի ու քաղաքականության ներքին դեմոկրատիզացիա: «Ներքին գաղտնիքը» բացահայտելու ու հանրայնացնելու ունակություն: Երբ «միայնակ հանճար» ես, միևնույնն է ամենալավ քեզ «հասկացողը» դուրս կգա ընկեր մայորը կամ մշակույթի բաժնի պետը: Երկու ոլորտներում էլ պետք է գիտակցվի, որ բովանդակությունը և ձևը ստեղծում է, այո, տեխնիկան, բայց ոչ թե ուսումնարաններում սովորած «բեմական տեխնիկան», կամ հանրային գործիչների կողմից երբեմն վկայակոչվող «փորձագետներն», այլ՝ սոցիալական տեխնիկան, արվեստն ու քաղաքականությունը հանրայնացնելու արդի մեթոդաբանությունները:
Վիկտոր Ենգիբարյան- Իմ մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրը ՀՀ-ԵՄ գործակցության պայմանագրային դաշտի բացակայությունն էր, այս խնդիրը համարում եմ լուծված: Հաջորդ խնդիրն իմ կողմից ղեկավարվող կազմակերպության՝ Եվրոպական շարժման ֆինանսավորման և համապատասխան պլատֆորմներում ներգրավման խնդիրն է:
Շուշան Դոյդոյան- Անձնական տվյալների պաշտպանության ոլորտում մեծագույն խնդիրը մնում է անձնական տվյալներ մշակողների մոտ պատասխանատվության ցածր մակարդակը՝ թե ՛ պետական, թե ՛ մասնավոր ոլորտներում։ Անհրաժեշտ է ձևավորել այն գիտակցությունն, որ անձնական տվյալների օրինական մշակումը և պատշաճ պահպանումը բխում են հենց մշակողների շահերից, քանի որ հնարավորություն են տալիս խուսափել հեղինակության և ֆինանսական միջոցների կորստից, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից։ Միջազգային պրակտիկայում բազմաթիվ են դեպքերն, երբ մասնավոր սեկտորում հաճախորդների կամ անձնակազմի անձնական տվյալների արտահոսքերն ընկերություններին պատճառել են հսկայական ֆինանսական վնասներ։
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Արա Նեդոլյան- Դա աջական միտք է, ձախ միտքը համարում է, որ զանգվածները՝այդ թվում ցանկացած համայնքի զանգվածները՝ անմեղ են, խաբված ու շահագործված են պարագլուխների կողմից: ))) Բայց ես, երևի, արդեն ձեզ հետ համաձայնեմ, հերիք եղավ բոլ եղավ: ) Կարծում եմ, մասնագիտական համայնքներ ու էլիտաներ ձևավորվում են միշտ ինչ-որ ռեֆորմիստական, այն է՝ ընդդիմադիր, հավակնոտ, խնդրահարույց՝ հաջողված նախագծի հետևանքով: Էլիտայի անդամը միշտ ինչ-որ բան փոխել է, ստեղծել է այլը, նորը, ինչը կատարվել է ոչ թե պատահական, «ներշնչանքով», այլ դրա տեսությունն ու մեթոդաբանություն ունենալով ու հանրայնացնելով: Նորը ստեղծելու նման հավակնություն մենք քիչ ենք տեսնում բոլոր ոլորտներում, ակտուալ էլիտաները միշտ ինչ-որ բան «պահպանելով» են առաջացել: Նման համայնքներում, որոնց ճիշտ կլիներ իրենց իսկական՝ «սովետական հիմնարկ» անունով անվանելը, ոչ մի մասնագիտական հարց չի էլ կարող առաջանալ, մասնագիտական հարցը միշտ ակտուալ խնդիր է, փոխվելու անհրաժեշտություն, որը նման հիմնարկներում հաջողությամբ չեզոքացվում է: Փոփոխության էլիտան, հակառակը, միշտ իր շուրջը ստեղծելու, սփռելու է մասնագիտական քննարկման մթնոլորտ:
Վիկտոր Ենգիբարյան- Միանշանակ համաձայն եմ հարցադրման հետ: Իսկ այդ էլիտաների չձևավորման հիմնական պատճառը համարում եմ կոռուպցիան, ավելի ստույգ՝ հովանավորչությունը: ԱԺ ընտրություններն ասածիս լավագույն օրինակն է, եթե դաշտը չլիներ կոռումպացված, Ազգային Ժողովում եվրոպական ինտեգրման (տարբեր ոլորտների) լուրջ մասնագետներ կներգրավվեին, ինչի արդյունքում կձևավորվեր այն էլիտան, որը իր վրա կվերցներ ոլորտի պատասխանատվությունը:
Շուշան Դոյդոյան - Կարծում եմ տեղեկատվության ազատության և անձնական տվյալների պաշտպանության ոլորտում բավականին որակյալ մասնագիտական համայնք է ձևավորված։ Այլ է հարցը, թե որքանով այս համայնքը համակարգված ու նպատակային է գործում, ունակ է արդյոք այն դիմակայել ոլորտի մարտահրավերներին, պատրաստ են արդյոք համայնքի առանձին ներկայացուցիչներ վեր կանգնել անձնային շահերից և միախմբվել՝ հանուն ոլորտի զարգացման։ Սրանք այսօր չլուծված հարցեր են։ Իսկ սիրողական քննարկումներից վախենալ կամ խուսափել պետք չէ։ Ի վերջո, դրանք հնարավոր է ուղղորդել և ի շահ ոլորտի զարգացմանն օգտագործել։
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Արա Նեդոլյան- Հմմմ, մի տեսակ չեմ սիրում դառը դասեր ու տառապանք, ու դրանցով չեմ հպարտանում, իմ սեփական հիմարության արդյունք են հիմնականում: Որպես անձնական հենակետ հիշում եմ լավ խոսակցությունը, ներկայացումը, տեքստը, հանրային ակցիան, ստեղծագործությունը, որը դուր եկավ, ազդեց, իսկ տառապանքը դրանց շուրջն է, որ չդարձավ կապակցվածություն, շարունակելի, կապ, կասկադ, այլ համատեղվում է ուրիշների հետ միայն իմ հիշողությունում: Որ այլևս չկա: Եվ այս համատեքստում, երևի, ելքային լուծում կլիներ իմ հիշողության նման հանրային մեքենա, ինստիտուտ ստեղծելը, նոոսֆերա, հանրային գիտակցություն, որ իմանա հիշել, համադրել, շարունակել, զարգացնել, և, իհարկե, արժևորել: Թե ինչ է դա՝ դեռ լավ չեմ պատկերացնում:
Վիկտոր Ենգիբարյան- Դասերը քաղված են, այդ թվում՝ մեծ տառապանքի գնով: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը և հասարակական-քաղաքական դաշտի ու պետական քաղաքականության միջև համակարգված և արդյունավետ փոխգործակցությունը կարող է խթանել ոչ միայն նորարար գաղափարներ, այլ, ի վերջո, հանգեցնել լուրջ փոփոխությունների մեր երկրում:
Շուշան Դոյդոյան - Ամենադառը դասը՝ հնարավոր է խոսել արդարությունից, սակայն լինել անարդար և դա ընդունված պրակտիկա է, ցավոք։
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Արա Նեդոլյան- Ակտուալ իմ դրությունից ելնելով ասեմ, որ Հայաստանին մեծագույն օգուտ կտա, երևի, ինձ այդ ֆինասական կայունությամբ ու բարեկեցությամբ օժտելը, ինձ ու իմ նմաններին: ) Ինչպես նաև բոլորին անխտիր, ես անվերապահ եկամուտի կողմնակից եմ: Այ, երբ լինի, խոստանում եմ, որ պատրաստ կլինեմ, միշտ պատրաստ:)
Վիկտոր Ենգիբարյան- Իմ մասնագիտական դաշտը որևէ կերպ կապված չէ իմ անձնական ֆինանսական վիճակի հետ: Ավելին, տարիներ շարունակ իմ անձնական միջոցներից ներդրում եմ կատարել հասարակական, քաղաքական տարբեր ծրագրերին և գործուղումների մեջ: Բայց, այնուամենայնիվ, հասկանալով, որ Ձեր հարցը նաև տեսական, բարոյական նշանակություն ունի, հաստատում եմ, որ իմ պատասխանն «այո» է:
Շուշան Դոյդոյան- Մասնագիտական դաշտում երբեք չեմ առաջնորդվում ֆինանսական կայունության կամ բարեկեցության ապահովման նպատակով։ Ինձ համար ուղղորդող է այն, թե որքանով կարևոր ու առաջնային է իմ արած գործը մարդկանց կյանքը բարելավելու և նրանց օգուտ տալու համար։ Ես երբեք չեմ աշխատել նյութական վարձատրության համար՝ շատ լավ գիտակցելով, որ եթե անում ես մարդկանց համար կարևոր գործ, և լավ ես անում, ապա այն մի օր վարձատրվելու է։ Սա կյանքի օրենքն է։
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Արա Նեդոլյան- Ոչ, ես նորից չարեցի այն բանից, գիտեմ որ պետք է ու ինձանից բացի ոչ ոք չի անի, բայց վախենում եմ, ոչ թե հետևանքներից, այլ որ լավ չստացվի: Եվ, իհարկե, կարդացի նախադասությունն ու հասկացա, որ կրկնում եմ այն, իմ կողմից քիչ առաջ խիստ դատված արվեստագետներին, «ինձանից բացի ոչ ոք...», բայց այո, ես էլ դեռ չեմ շոշափում այն միջավայրը, որի հետ կարելի կլիներ համագործակցել: Կարոտով եմ հիշում բոլորիդ հայտնի այն երեք թե չորս տարիները, երբ հանրային գործունեությունս տևում էր օրը 14 ժամ, հանրային՝ բոլոր իմաստներով, և՛ արվեստն էր այստեղ, և՛ միտքը, և՛ արտաքին ու ներքին գործողությունն, անձնականը հանրայնացնելը ու հանրայինը անձնավորելու թև առած վիճակը: Իսկ այս մարդը՝ ոչ, դուր չի գալիս: «Ես ինձ չեմ սիրում, ես ինձ ատում եմ / քառակողմ այս խիտ վանդակումս...» Լյուդա Յարոշավիչուտե, լիտվուհի բանաստեղծ:
Վիկտոր Ենգիբարյան- 2017-ը ինձ համար գնահատում եմ իբրև փորձի կուտակման և ուսումնական տարի: 2018-ի առաջին կեսը նույնպես կնվիրեմ ուսմանը, գիտությանը: Կարծում եմ այս ժամանակահատվածը մեծ փոփոխությունների կբերի իմ հետագա մասնագիտական գործունեության մեջ, ինչը բնականաբար կավելացնի արժեք իմ ոլորտում: Ինչ վերաբերում է դուր գալուն, եթե տարին նորից սկսելու հնարավորություն լիներ, իմ հիմնական քայլերը կկրկնեի նույնությամբ, բնականաբար, շտկելով թույլ տված սխալները:
Շուշան Դոյդոյան- Տարվա ընթացքում մասնագիտական ոլորտում իմ ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ մշակվել և ընդունվել է ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության առաջիկա 5 տարիների զարգացման ռազմավարությունը՝ այն հիմնական ուղղությունը, որը նախանշում է Գործակալության առաջնային անելիքները առաջիկա 5 տարիների ընթացքում։ Ով էլ լինի այս կառույցի ղեկավարը, ինչ քաղաքական փոփոխություններ էլ հաջորդեն, միևնույն է, կառույցն արդեն ունի իր զարգացման հիմնական գիծն, որը հնարավոր չի լինի շրջանցել։
Տարեվերջին որոշում կայացրի պետական համակարգից վերադառնալ քաղաքացիական հասարակություն։ Կարծում եմ՝ ճիշտ որոշում էր կարողություններս և փորձս առավել արդյունավետ և նպատակային իրացնելու առումով։
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Արա Նեդոլյան- Ինչպես երևաց վերոշարադրյալից, ես այսօր հեռու եմ ներկայացում, ներկայացվելիք տեքստ ունենալուց: Ունեմ միայն հիշողություն: Կասեմ, երևի, հայերին, որ կցանկանամ ոչ թե մեկ րոպե, այլ նորից օրը 14 ժամ հետները կարևոր բաներ քննարկենք, թե ինչպես արթնացնել կյանքն ամենուր, փոխելով ամեն ինչ, քանի որ այն ինչ կա՝ պիտանի չէ ու փոխելու ենթակա: Գիտակցության ու ընդունված հանրային, թե արվեստային պրակտիկաների բոլոր շերտերում: Եվ քանի որ նման բան եղել է, անպայման կբռնկվի նորից, և բոլորը կդառնան կարևոր, բոլորը կդառնան նորից մասնակից: Ներկայացում լինելու է:
Վիկտոր Ենգիբարյան- Իմ ուղերձի բովանդակությունը հակիրճ կամփոփեմ այս նախադասությամբ. «Հայաստանն ու Արցախը, անկախ բնակության վայրից, բոլոր հայերի հայրենիքն է »:
Շուշան Դոյդոյան- Եկեք ամեն մեկս Հայաստանում մի ծառ տնկենք՝ տասը միլիոն ծառ մեկ տարում։
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Աստղիկ Ղազարյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Տնտեսություն 17:50 • 20/11 Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ. Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիան ակտիվորեն աշխատում է «Զանգեզուրով» առանձին երթուղի ստեղծելու ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ Միջին միջանցքով բեռնափոխադրումների իրականացման համար այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքներ
-
Իրադարձային 14:23 • 20/11 Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են շահագրգիռ բոլոր կողմերին Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ ներգրավվել են այն դպրոցները, որոնք առանձնանում են մեծ թվով աշակերտներով։ Դասալսումներ անցկացվում են թե Երևանի, թե մարզերի դպրոցներում։
-
Իրադարձային 17:12 • 20/11 Իրանում մեկնարկել է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի մշակումը Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է պետության ղեկավարը, Թեհրանը ներկայումս բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»