Քրիս Քորնելի «Խոստումը» երգը կարող է ընդգրկվել «Օսկար 2018-ի» հավակնորդների ցանկում
Քրիս Քորնելի «Խոստումը» երգը, որը երջանկահիշատակ երաժշտի վերջին ստեղծագործությունն էր, հայտնվել է այն 70 երգի շարքում, որոնք կարող են առաջադրվել «Օսկար 2018» մրցանակաբաշխության «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգում:
Այս մասին տեղեկացնում է ABC News-ը՝ նշելով, որ «Խոստումը» երգը հնչել է Հայոց ցեղասպանության մասին պատմող համանուն պատմական դրամայում՝ Օսկար Այզեքի, Քրիստիան Բեյլի և Շառլոտ Լը Բոնի մասնակցությամբ:
Այս անվանակարգում ընտվելու համար երգը պետք է ներառի ֆիլմի համար գրված տարբերակի օրիգինալ բառերն ու երաժշտությունը: Երգի բովանդակությունը պետք է լինի հասկանալի, իսկ կատարումը՝ պարզ և հստակ:
2018 թվականի «Օսկարի» հավակնորդների անունները հայտնի կդառնան հունվարի 23-ին, իսկ մրցանակաբաշխությունը կկայանա մարտի 4-ին:










