Սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նախկին կինն ամուսնալուծությունից հետո 12 մլն դոլար կստանա

18:42 • 20.12.17

Ամուսնալուծությունից հետո սկանդալի կենտրոնում հայտնված պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կինը՝ Ջորջինա Չապմանը, կարող է շուրջ 12 մլն դոլարի չափով գումար ստանալ:

Ինչպես տեղեկացնում է հայտնիների կյանքին առնչվող հարցերը լուսաբանող TMZ պարբերականը, այդ գումարը ձևավորվել է այն բանից հետո, երբ դեկտեմբերի 15-ին լրացել է ամերիկացի պրոդյուսերի և բրիտանացի դերասանուհու ամուսնության 10-ամյակը: Ամուսնական պայմանագրի համաձայն՝ ամուսնալուծության դեպքում Ջոջինան պետք է 300 000 դոլար ստանա միասին ապրած յուրաքանչյուր տարվա համար, եթե ամուսնությունը 10 տարի չտևի: Այդ ժամկետի լրանալուց հետո գումարի չափն ավելանում է՝ հասնելով 400 000 դոլարի:

Ջորջինա Չապմանը կստանա նաև համատեղ ձեռք բերված կարողության իր մասը՝ 250 000-ական դոլար առաջին հինգ տարվա համար և 700 000 դոլար հետագա 5-ի: Արդյունքում ստացված գումարի մեջ ներառվել են նաև բնակության վայրի ծախսերի փոխհատուցումը:

Հոլիվուդյան զույգը երկու երեխա ունի: Տոները Ջորջինան մտադիր է անցկացնել երեխաների հետ Լոնդոնում և առանց սկանդալային ամուսնու:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների հարցով մեղադրանք ներկայացվեց: Այդ հարցում նրան մեղադրել են Հոլիվուդի հայտնի դեմքերը, տասնյակ դերասանուհիներ, որոնց թվում նաև Անջելինա Ջոլին և Գվինեթ Փելթրոուն:

 

Սկանդալային պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի նախկին կինն ամուսնալուծությունից հետո 12 մլն դոլար կստանա