«21-րդ դարի Մոնեի»՝ դանակով ստեղծված կտավները (լուսանկարներ)

13:30 • 20.12.17

Ամերիկացի գեղանկարիչ Հովարդ Բերենսի աշխատանքներն աչքի են ընկնում ոչ միայն վառ գույներով և հիշվող սյուժեներով, այլ նաև նկարների ստեղծման տեխնիկայով:

Big Picture-ը գրում է, որ «21-րդ դարի Մոնեն» վրձնի փոխարեն դանակ է օգտագործել, ինչի շնորհիվ նրա աշխատանքներն առանձնանում են հատուկ խորությամբ և արտահայտչականությամբ:

Նշենք, որ Բերենսը մահացել է 2014 թվականին, սակայն նրա կտավները մինչ օրս արժանանում են արվեստասեր հանրության հիացմունքին:

Ստորև ներկայացնում ենք վարպետի լավագույն աշխատանքները, որոնք դիտողին հիշեցնում են ճանապարհորդությունների մասին և տեղափոխում նրան հեքիաթային գեղեցկության և ներդաշնակության վայրեր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«21-րդ դարի Մոնեի»՝ դանակով ստեղծված կտավները (լուսանկարներ)