Բեն Աֆլեքը կրկին բուժվում է ալկոհոլային կախվածությունից
Հոլիվուդյան հայտնի դերասան Բեն Աֆլեքը կրկին խնդիրներ ունի. աստղը նորից բուժվում է ալկոհոլային կախվածությունից:
Ինչպես նշում է cosmo.ru-ն, Աֆլեքը դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ 12 տարի տևած ամուսնության ընթացքում կնոջ աջակցությամբ պայքարել է վնասակար սովորության դեմ, իսկ հիմա այդ հարցում նրան օգնում է նոր ընկերուհին՝ Լինդսի Շուկուսը:
Աստղին մոտ աղբյուրի փոխանցմամբ՝ Աֆլեքը քաջ գիտակցում է իր խնդիրն ու փորձում կենտրոնանալ դրա լուծման վրա: Դերասանն այցելել է մի քանի մասնագիտացված վերականգնողական կենտրոն, որտեղ ցանկանում է բուժվել:
Աղբյուրը հավելել է, որ Աֆլեքը բուժման կուրսը սկսել էր դեռևս աշնանը: Այն ժամանակ նա խնդրել էր նախկին կնոջն օգնել իրեն, ինչի արդյունքում Գարները նրա համար լավ կլինիկա էր գտել:
Նշենք, որ Աֆլեքն ու Գարները 3 երեխա ունեն:












