Լեդի Գագան տեղափոխվում է Լաս Վեգաս՝ համերգներ տալու համար
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան տեղափոխվում է ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաք` նպատակ ունենալով 2018 թվականի դեկտեմբերից ելույթ ունենալ տեղի ժամանցային համալիրներից մեկում:
Reuters-ի հաղորդմամբ՝ նույն նպատակով Լաս Վեգաս են տեղափոխվել Սելին Դիոնը, Բրիթնի Սփիրզը և Շանիա Թուեյնը:
31-ամյա երգչուհու խոսքով՝ նա երկու տարի տևողությամբ համերգային ծրագիր կսկսի Park MGM համալիրի Park Theater համերգասրահում, որում 5.300 նստատեղ կա:
«Սա Էլվիս Փրեսլիի, Թոնի Բենեթի, Ֆրենկ Սինատրայի, Էլթոն Ջոնի, Ջուդի Գարլենդի և Լայզա Մինելիի, ինչպես նաև՝ 20-րդ դարակեսի դերասան ամուսիններ Համֆրի Բոգարտի և Լորեն Բեքոլի շուրջ ձևավորված ամերիկացի աստղերի վայրն է», - ասել է նա:
Լեդի Գագան խոստովանել է, որ ինքն ամբողջ կյանքում երազել է ելույթ ունենալ Լաս Վեգասում:










