Սելենա Գոմեսին մեղադրել են դեռահասի մահվան համար
Ամերիկացի Ջոն Հերնդոնը հայտնի երգչուհի Սելենա Գոմեսին մեղադրել է իր 15-ամյա դստեր մահվան համար: Հայտնի է, որ դեռահասն ինքնասպան էր եղել Գոմեսի պրոդյուսերությամբ «13 պատճառ՝ ինչու» սերիալի առաջին եթերաշրջանը դիտելուց հետո, գրում է radaronline.com-ը։
«Սելենա Գոմեսն ու Netflix-ը պետք է գիտակցեն, որ բոլորը չէ, որ կարող են հասկանալ սերիալը: Օրինակ՝ ընկճախտի մեջ գտնվող որոշ մարդիկ կարող են շատ անհարմար պահի նայել դա, և սերիալը կարող է դրդապատճառ դառնալ»,-ընդգծել է տղամարդը:
Այժմ Հերնդոնը մտադիր է դատի տալ սերիալի արտադրությամբ զբաղվող կինոստուդիային նրա համար, որ նկարահանվել է արդեն 2-րդ եթերաշրջանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ սերիալի հերոսուհին ինքնասպանություն գործած աղջիկ է: Ըստ սյուժեի՝ նրա համադասարանցիները նրա մահից հետո հայտնաբերում են ձայնագրություններ, որոնցում աղջիկը պատմում է կյանքին վերջ տալու պատճառների մասին:










