Լեգենդար փառատոններ, որոնք անպայման պետք է այցելել կյանքի ընթացքում (լուսանկարներ)

21:09 • 22.12.17

Մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում յուրովի են տոնախմբում և նշում ազգային ավանդույթ դարձած միջոցառումները: Այդ ավանդույթների շարքին են դասվում նաև փառատոնները, որոնց անցկացմանը մարդիկ սպասում են ողջ տարին: Այս մասին գրում է Bigpicture.ru-ն՝ ներկայացնելով նման փառատոններից ամենաուշագրավները:

1.     Հոլի, Հնդկաստան

Գույների փառատոնը Հնդկաստանում անցկացվում է չարի նկատմամբ բարու հաղթանակի պատվին: Տոնակատարությունն սկսվում է Հոլիի նախօրեին խարույկ վառելով, այնուհետև փառատոնի մասնակիցները գունավոր փոշի են լցնում միմյանց վրա՝ ուրախություն և երջանկություն տարածելով ամենուր:

 

2.     Լույսի ձմեռային փառատոն, Ճապոնիա

Ձմռան գալուստը նշվում է 7 մլն լուսադիոդային լամպերից ստեղծված զարդարանքներով:

 

3.     Կառնավալ, Վենետիկ

1162-ին Վենետիկյան Հանրապետությունը հաղթահարել է ներխուժման փորձը: Այդ հաղթանակի պատվին Վենետիկի բնակիչները դուրս են եկել սուրբ Մարկոսի հրապարակ՝ ուրախանալու: Այսօր, հայտնի կառնավալով նշվում է Մեծ պահքի սկիզբը:

 

4.     Տոմատինա, Բունյոլ, Իսպանիա

Իսպանական այս քաղաքում 1945 թվականից ի վեր տոնվում է միմյանց լոլիկներով «ռմբակոծելու, բարի ավանդույթը: Մեկ օրում ավելի քան 150 000 լոլիկ են նետում միմյանց վրա:

5.     Օդապարիկների միջազգային փառատոն, Ալբուկերկե, ԱՄՆ

Օդապարիկների խոշորագույն փառատոնի ժամանակ ավելի քան 750 օդապարիկ է հայտնվում երկնքում: Միջոցառումը տևում է 9 օր:

 

6.     Burning Man («Այրվող մարդ»), Նևադա, ԱՄՆ

Սա արվեստի և մշակույթի ամենամյա փառատոն է, որն անցկացվում է անապատում: Մեկ ամսվա ընթացքում մարդիկ հսկայական տաղավարներ և արձաններ են կառուցում, իսկ վերջում այրում են այդ տարվա խորհրդանշական հսկա քանդակը:

 

7.     Լուսամփոփների փառատոն, Ասիա

Յուրաօրինակ փառատոնը հնագույն ժամանակներից նշվում է լուսնային օրացույցի առաջին ամսվա 15-րդ օրը:

 

8.     Գարմա փառատոն, Ավստրալիա

Այդ փառատոնը կոչված է պահպանելու տեղաբնակների երգի ու պարի ավանդույթները:

 

9.     Սապորոյի ձյունե փառատոնը, Ճապոնիա

Ամեն փետրվար ամսին 7 օր շարունակ միլիոնավոր մարդիկ այցելում են հարյուրավոր սառցե քանդակների այգին:

 

10.            Փղերի փառատոն, Ջայպուր, Հնդկաստան

Փղերը հնդկական մշակույթի կարևորագույն մասն են կազմում, և ամեն տարի մարտին նրանց պատվին առանձին փառատոն է անցկացվում:

 

11.           Ավազե քանդակների միջազգային փառատոն, Պորտուգալիա

Սա ավազե քանդակների խոշորագույն փառատոնն է աշխարհում:

 

Լեգենդար փառատոններ, որոնք անպայման պետք է այցելել կյանքի ընթացքում (լուսանկարներ)