Բրիտանացի արքայադուստրը ներողություն է խնդրել ռասիստական զարդ կրելու համար (լուսանկարներ)
Քենթի արքայադուստր Միշելը ներողություն է խնդրել մի քանի օր առաջ Բուքինգհեմյան պալատում կայացած սուրբծննդյան ընթրիքի ժամանակ ռասիստական կրծքազարդով ներկայանալու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, բրիտանական լրատվամիջոցներն ու համացանցի բազմաթիվ օգտատերեր քննադատել են թագավորական ընտանիքի անդամին Էլիզաբեթ 2-րդի կազմակերպած ընթրիքի ժամանակ սևամորթ ստրուկի պատկերով թանկարժեք կրծքազարդ կրելու համար:
Հատկանշական է, որ ընթրիքին ներկա է եղել նաև արքայազն Հարիի հարսնացուն՝ խառնածին դերասանուհի Մեգան Մարքլը, որի նախնիների մեջ սևամորթներ են եղել: Հայտնի է, որ Մարքլի մայրն Աֆրիկայից է:
«Կրծքազարդը նվեր է, որը նախկինում բազմիցս կրել են: Արքայադուստր Միշելը շատ է ցավում կատարվածի ու ոչ միտումնավոր հասցված վիրավորանքի համար»,-ասել է արքայադստեր ներկայացուցիչը:












