150 տարվա կտավում պատկերված կնոջ ձեռքին սմարթֆոն են նկատել (լուսանկար)

21:48 • 23.12.17

Տասնիններորդ դարի 60-ական թվականներին պատկերված նկարն ասես այնպիսի մի տարր է պարունակում, որը ժամանակակից աշխարհից է. նկարում պատկերված կինը քայլում է գլուխը կախած և երկու ձեռքով բռնած իրին նայելիս:

Ինչպես ներկայացնում է The Independent-ը, կնոջ ձեռքում պահած իրը բավականին նման է սմարթֆոնի: Նկարի մյուս անկյունում թաքնված տղամարդը՝ ծաղիկները ձեռքին, սպասում է, որպեսզի անակնկալ մատուցի մոտեցող կնոջը:

Ժամանակների տարօրինակ բախումը կտավում նկատել է Twitter-ի ամերիկացի օգտատեր Փիթեր Ռասելը Մյունխենի Neue Pinakothek թանգարան այցելելիս:

Թանգարանի մեկնաբանմամբ՝ կտավում պատկերված կինը ոչ թե սմարթֆոնով է ինչ-որ բան նայում, այլ խորասուզված ընթերցում է օրհներգի գիրքը:

 

150 տարվա կտավում պատկերված կնոջ ձեռքին սմարթֆոն են նկատել (լուսանկար)