Կատարյալ մինիմալիզմ. բրիտանացի քանդակագործի աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)
Բրիտանացի քանդակագործ Պերրի Լանկաստերը ստեղծում է կենդանիների տեսքով մինիմալիստական քանդակներ, որոնք գնահատում են թե՛ ոլորտի մասնագետները, թե՛ արվեստասեր հասարակությունը:
Big Picture-ը գրում է, որ վարպետն օգտագործում է մեծ քանդակների ստեղծումից հետո մնացած փայտի կտորները՝ վերածելով դրանք արվեստի գործերի:
«Ամեն տարվա վերջում սովորաբար հայտնաբերում եմ փայտի կտորներ, և իմ նոր տարին սկսվում է այդ տձև կտորներում փոքր կենդանիներ փնտրելով: Որոշ կենդանիներ ստեղծելու համար ամիսներ, երբեմն նաև՝ տարիներ են պահանջվում, և ես միշտ ուրախ եմ լինում կրկին հանդիպել նրանց հետ երկար բաժանումից հետո», - մեկնաբանել է Լանկաստերն աշխատանքային գործընթացը:
Ստորև ներկայացնում ենք վարպետի լավագույն աշխատանքները, որոնք հայտնվել են համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում:























