Գրետա Գերվիգը և Միրա Սորվինոն խոստացել են այլևս երբեք չաշխատել Վուդի Ալենի հետ
Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր Գրետա Գերվիգը և նրա գործընկեր Միրա Սորվինոն խոստացել են այլևս երբեք չաշխատել ռեժիսոր Վուդի Ալենի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նրանք այս հայտարարությունն արել են իրարից անկախ՝ Ալենի խորթ դուստր Դիլան Ֆերոուի՝ հոր դեմ հնչեցված մեղադրանքների վերսկսված քննարկման ֆոնին:
Հիշեցնենք, որ Ֆերոուն մեղադրել է Ալենին սեռական ոտնձգությունների համար, երբ ինքը 7 տարեկան է եղել: Ռեժիսորը հերքել է այս մեղադրանքը:
«Եթե ես այն ժամանակ իմանայի այն ամենը, ինչ գիտեմ այժմ, երբեք չէի նկարահանվի այն ֆիլմում», - ասել է Գերվիգը, որը նկարահանվել է Ալենի «Հռոմեական արկածներ» ֆիլմում (2012 թվական):
Դերասանուհու խոսքով՝ ինքն այլևս չի աշխատել նրա հետ և մտադիր չէ անել դա:
Սորվինոն, որը նկարահանվել է Ալենի «Մեծ Աֆրոդիտե» ֆիլմում (1995 թվական), նույնպես վերանայել է իր վերաբերմունքն Ալենի հանդեպ:
Ալենի ներկայացուցիչը նշել է, որ ավելի վաղ իրավապահ մարմիններն ու երեխաների պաշտպանությամբ զբաղվող մարմինները ուսումնասիրել են Ֆերոուի պնդումները, սակայն որևէ մեղադրանք չի ներկայացվել, քանի որ ռեժիսորն «անմեղ է»:










