Սիրիահայ երգիչը ներողություն է խնդրել խնջույքի ժամանակ թուրքերեն երգ կատարելու համար
Սիրիահայերի շրջանում հայտնի երգիչ Ափիկ Արոյանը Facebook-ի իր էջում ներողություն է խնդրել հայ ժողովդրից թուրքերեն երգ կատարելու համար, այս մասին գրում է rusarminfo.ru-ն:
«Հարգելի հայ ժողովուրդ, ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար», - ասել է երգիչը, ով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած մկրտության խնջույքներից մեկի ժամանակ հյուրերի՝ ստամբուլահայերի խնդրանքով թուրքերեն երգ է կատարել:
Տեսանյութը, որում երգել է Արոյանը, հայտնվել էր համացանցում և մեծ հակազդեցության արժանացել հայ օգտատերերի կողմից, որոնք սուր քննադատության են ենթարկել վերջինիս: Ըստ լուրերի՝ դրանից հետո երգիչը ստիպված է եղել հեռացնել տեսանյութը:










