«Սպիտակ շքերթ». աստղերը՝ Critics' Choice Awards-ի կարմիր գորգին (լուսանկարներ)
Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է ԱՄՆ-ի ամենահայտնի կինոմրցանակաբաշխություններից մեկը՝ Critics' Choice Awards-ը («Քննադատների ընտրության կինոմրցանակ»), որն անցկացվում է 1996 թվականից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է հունվարին, և այդ պատճառով համարվում է «պատրաստություն» հեղինակավոր «Օսկար» կինոմրցանակաբաշխությանը:
Նշանակալի միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հոլիվուդյան աստղեր, որոնք փայլել են կարմիր գորգին: Հետաքրքրական է, որ դերասանուհիների մեծ մասը նախապատվությունը տվել է սպիտակ, կաթնագույն ու բաց վարդագույն երանգների հագուստներին:
The Daily Mail-ը նկատում է, որ կարմիր գորգին առավել տպավորիչ տեսք են ունեցել ճերմակազգեստ Անջելինա Ջոլին ու Քեյթ Բոսուորթը:
Հետաքրքրական է, որ մի քանի օր առաջ կայացել էր ոչ պակաս հեղինակավոր «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխությունը, որի հյուրերը որոշել էին սև հագուստներով ներկայանալ՝ հաջակցություն կանանց նկատմամբ բռնության դեմ Time's Up արշավին:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք Critics' Choice Awards-ի կարմիր գորգով անցած ամենագեղեցիկ աստղերին.
Անջելինա Ջոլի



Դայանա Կրյուգեր Քեյթ Բոսուորթ Սիրշա Ռոնան


Էլիսոն Բրի

Հայդի Քլում


Գալ Գադոտ

Լոռա Դերն, Ռիզ Ուիզերսփուն

Մարգո Ռոբի

Ջեսիքա Չեսթեյն


Նիկոլ Քիդման


Օլիվիա Մուն











