Սերը որպես ատելության դեմ պայքարի միջոց. բեռլինաբնակ նկարիչը փողոցների սվաստիկաները քողարկելու արտասովոր միջոց է գտել (լուսանկարներ)
Շատերը գիտեն, որ ատելության դեմ պայքարելու լավագույն միջոցը սերը, գեղեցկությունն ու ստեղծարարությունն են: Այսպես, Բեռլինում բնակվող նկարիչ Իբո Օմարին նախագիծ է սկսել՝ փողոցներում հայտնվող ագրեսիվ խորհրդանիշները և կարգախոսները գեղեցիկ ու զվարճալի պատկերների վերածելու համար:
Bored Panda-ն գրում է, որ նկարիչը սկսել է իրականացնել նախագիծն իր Die kulturellen Erben («Մշակութային ժառանգություն») հասարակական կազմակերպության միջոցով:
Նվշում է, որ վերջերս ծայրահեղականները սկսել են ավելի շատ ֆաշիստական խորհրդանիշներ, այդ թվում՝ սվաստիկաներ, պատկերել փողոցներում, և Օմարին որոշել է քողարկել դրանք:
Նկարչի խոսքով՝ ինքը ծածկել է այդ խորհրդանիշները պարզ պատկերներով՝ հույս ունենալով բարության ու գեղեցկության միջոցով հաղթել ատելությանը:
Հատկանշական է, որ նկարչի նախաձեռնությունն արձագանք է ստացել Գերմանիայի մյուս քաղաքներում, որտեղ մարդիկ նույնպես սկսել են նկարներով ծածկել սվաստիկաները և կիսվել իրենց աշխատանքի արդյունքով:






















