Սոսո Պավլիաշվիլին Մոսկվայի ռեստորաններից մեկում հայ երաժիշտների հետ նվագել է «Արցախ» ստեղծագործությունը (տեսանյութ)

14:10 • 12.01.18

Ռուսական էստրադայի ամենահայտնի կատարողներից մեկը՝ Սոսո Պավլիաշվիլին, հայ երաժիշտների հետ մոսկովյան ռեստորաններից մեկում նվագել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը:

Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, վրացի երգիչը թմբուկ է նվագել:

Պավլիաշվիլին ուրախ երեկոյի տեսագրությունը հրապարակել է իր ինստագրամյան էջում ու դրան կից գրել. «Զվարճանում էինք հրաշալի հայ երաժիշտների հետ «Կինոպլով»-ում»:

Բացի այդ, Պավլիաշվիլին Արա Գևորգյանի ստեղծագործությունը «հզոր» է անվանել:

 

Սոսո Պավլիաշվիլին Մոսկվայի ռեստորաններից մեկում հայ երաժիշտների հետ նվագել է «Արցախ» ստեղծագործությունը (տեսանյութ)