Մարգո Ռոբին պատմել է՝ ինչպես է ծանոթացել Բարաք Օբամայի հետ «ամենաանհարմար պահին» (տեսանյութ)

09:10 • 13.01.18

Ավստրալացի հայտնի դերասանուհի Մարգո Ռոբին խոստովանել է, որ ինքը երբեք չի մոռանա ծանոթությունն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, քանի որ այն կայացել է «ամենաանհարմար պահին»:


Դերասանուհու խոսքով՝ պատճառն իր ամուսին Թոմ Աքերլին էր, և մասնավորապես՝ նրա շորտերը: Այս մասին նա ասել է TheEllenShow հեռուստաշոուի ժամանակ՝ հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հետ զրույցի ընթացքում:

«Ես ու ամուսինս մեղրամիսն էինք անցկացնում Թաիթիում: Մի օր եղանակը փչացավ. անձրև սկսվեց, և մենք որոշեցինք մարզասրահ գնալ: Ամուսինս չափազանց կարճ շորտեր ընտրեց. շորտերն ուղղակի պստլիկ էին, ու դրանց տակ ներքնազգեստ չկար: Նա հեծանիվ նստեց, ու ես ասացի, որ նա չի կարող այս տեսքով մարզվել: Սակայն նա հակաճառեց՝ ասելով, որ այս փոքր կղզու վրա դժվար որևէ մեկին հանդիպենք», - պատմել է դերասանուհին:

Սակայն զույգը հանդիպել է հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսին, նրա կնոջը (նա լեսբուհի է) և Բարաք Օբամային:

«Մենք չգիտեինք՝ ինչ անել: Երբ ամուսինս մարզվում էր, նա փորձում էր շատ զգուշորեն դա անել ու ոչ մի ավելորդ բան ցույց չտալ», - ծիծաղելով վերհիշել է դերասանուհին:

Tatler-ի հաղորդմամբ՝ Էլենը մեծ չափի մի քանի սպորտային շորտեր է նվիրել Մարգոյին, որպեսզի նման բան այլևս չկրկնվի:

 

 

Մարգո Ռոբին պատմել է՝ ինչպես է ծանոթացել Բարաք Օբամայի հետ «ամենաանհարմար պահին» (տեսանյութ)