Ռեժիսորը հայտնել է «Գալակտիկայի պահապանները 3» ֆիլմի թողարկման ամսաթիվը
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը հայտնել է, թե երբ էկրան կբարձրանա «Գալակտիկայի պահապանները» ֆիլմաշարի երրորդ մասը:
Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն, ֆիլմի թողարկման տարեթիվը ռեժիսորը հայտնել է թվիթերյան գրառմամբ՝ պատասխանելով երկրպագուի հարցին: «Կթողարկվի 2020-ին», - գրել է Գանը:
Անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Ջեյմս Գանը համաձայնել է դառնալ «Գալակտիկայի պահապանները» ֆիլմի երրորդ մասի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:
Ֆիլմի առաջին մասն էկրաններ է դուրս եկել 2014 թվականին, իսկ երկրորդը ցուցադրվել է 2017 թվականի մայիսին: Երկու մասերն էլ նկարահանել է Գանը:
Ռեժիսորն ավելի վաղ հայտարարել էր, որ «Գալակտիկայի պահապանները-3» ֆիլմի գործողությունները կհաջորդեն «Վրիժառուները. անվերջության պատերազմ» ֆիլմում ներկայացված իրադարձություններին:










