Ռոզա Գլորիա Չագոյան. ով է Մեքսիկայի առաջին հայուհի սեքս-խորհրդանիշը (լուսանկարներ)

13:47 • 15.01.18

Ռոզա Գլորիա Չագոյանը համարվում է մեքսիկական կինեմատոգրաֆի ամենասեքսուալ կանանցից մեկը, որին հաջողվել է նաև փոփ երգչուհու հաջողակ կարիերա անել:

Ապագա հեռուստաաստղը ծնվել է 1953թ.՝ մայրաքաղաք Մեխիկոյում՝ համեստ հայկական ընտանիքում: Ռոզա Գլորիան դեռ մանկուց զբաղվել է պարով ու թատերարվեստով:

Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, երիտասարդ տարիքում հայուհին սկսել է մասնակցել գեղեցկության մրցույթներին, իսկ 1973թ. Վենեսուելայում ճանաչվել է «Միսս Կարիբներ»:

 

Image result for rosa gloria chagoyan

1970-ական թվականներին Ռոզա Գլորիան դարձել է մեքսիկական «Canal 8» հեռուստաալիքի դեմքը: Դրան զուգահեռ՝ նա դարձել է հաղորդավարուհի ու նկարահանվել է սերիալներում:

 

Image result for rosa gloria chagoyan

Հայուհու համար շրջադարձային է եղել «Լոլա՝ բեռնատարի վարորդը» («Lola la trailera»,1983թ.) ֆիլմը, որում նա մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Այս դերի շնորհիվ Ռոզա Գլորիան արժանացել է համաժողովրդական սիրո ու ճանաչման՝  նվաճելով Մեքսիկայի առաջին սեքս-խորհրդանիշի տիտղոսը:

 

Image result for rosa gloria chagoyan

Ընդհանուր առմամբ, Չագոյանը նկարահանվել է 50-ից ավելի ֆիլմում, որոնցից մի քանիսը դարձել են մեքսիկական կինեմատոգրաֆի կուլտային ֆիլմերը: Տվյալ ոլորտում իր ձեռքբերումների համար Չագոյանը բազմաթիվ պրոֆեսիոնալ միավորումների կողմից մի շարք մրցանակների է արժանացել: Իսկ 2012թ. ԱՄՆ Նևադա նահանգում մայիսի 26-ը հռչակվել է Ռոզա Գլորիա Չագոյանի ու «Լոլա՝ բեռնատարի վարորդը» ֆիլմի նրա հերոսուհու օր:

 

Image result for rosa gloria chagoyan

Ինչ վերաբերում է գեղեցկուհու երաժշտական կարիերային, ապա նա թողարկել է 10 ալբոմ ու առ այսօր նոր երգեր է ձայնագրում:

 

Image result for rosa gloria chagoyan

Ռոզա Գլորիա Չագոյան. ով է Մեքսիկայի առաջին հայուհի սեքս-խորհրդանիշը (լուսանկարներ)