«Ապտակեցի, նա հասկացավ իր սխալը». Իրինա Բեզռուկովան պատմել է իր նկատմամբ սեռական ոտնձգության մասին

13:03 • 15.01.18

Ռուս դերասանուհի Իրինա Բեզռուկովան անկեղծ հարցազրույց է տվել՝ պատմելով ռուսական կինոյում սեռական ոտնձգության մասին:

«Իմ պրակտիկայում ընդամենը մեկ դեպք է եղել, երբ ռեժիսորն իրեն թույլ է տվել իմ հասցեին անպատշաճ  ակնարկներ անել: Քանի որ ես անմիջական մարդ եմ, անմիջապես ապտակեցի նրան: Նա հասկացավ իր սխալն ու թեման փակվեց: Մենք շարունակեցինք աշխատել, քանի որ նկարահանման հրապարակում ոչ թե կին և տղամարդ ենք, այլ պրոֆեսիոնալներ: Իհարկե, նկարահանումների ժամանակ պատահում են ժպիտներ, կատակներ, հաճոյախոսություններ, բայց խելացի տղամարդիկ դա շատ նրբանկատորեն ու զգույշ են անում. չէ՞ որ նրանց համար տհաճ է մերժում ստանալը»,-7days.ru-ին տված հարցազրույցում ասել է դերասանուհին:

Խոսելով վերջին ամիսներին Հոլիվուդում լայն թափ ստացած սեռական սկանդալի մասին, որի կիզակետում հայտնվել է ազդեցիկ պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը, Բեզռուկովան կարծիք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում կեղծիքը շատ է:

«Երբ Հոլիվուդում սեռական ոտնձգությունների վերաբերյալ սկանդալը սկսվեց, ես, անկեղծ ասած, շատ զարմացա: Իհարկե, չեմ բացառում նման բաների հավանականությունը՝ տղամարդիկ միշտ էլ մնում են տղամարդ, իսկ կանայք էլ՝ կին: Բոլոր ժամանակներում էլ նրանց միջև ինչ-որ բաներ են տեղի ունենում, և այս առուումով կինոոլորտը բացառություն չէ: Թատերական բուհ ընդունվելուց առաջ ես մեկ տարի աշխատել եմ գործարանում, ու ուզում եմ ասել, որ տղամարդու հոգեբանությունն ամենուր էլ նույնն է»-ասել է դերասանուհին:

Նա նաև ընդգծել է, որ թեև շատ ֆիլմերում է նկարահանվել, սակայն երբեք խաղընկերների հետ սիրային կապի մեջ չի եղել:

 

Image result for ирина безрукова

Image result for ирина безрукова

«Ապտակեցի, նա հասկացավ իր սխալը». Իրինա Բեզռուկովան պատմել է իր նկատմամբ սեռական ոտնձգության մասին