Նիկոլ Քիդմանն անճանաչելի է դարձել նոր դերում (լուսանկարներ)

16:11 • 15.01.18

Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝ Նիկոլ Քիդմանը, հրեշտակային արտաքինից բացի կարող է պարծենալ իրական դերասանական տաղանդով: Նա զարմանալի կերպարանափոխությունների իրական վարպետ է, ինչն առաջին անգամ ապացուցել է «Ժամերը» ֆիլմում, որտեղ մարմնավորում է գրող Վիրջինիա Վուլֆին:

Ինչպես նշում է elle.ru-ն, այժմ հմայիչ ավստրալուհին նկարահանվում է «Ավերիչը» կինոնկարում, որի նկարահանման հրապարակում կրկին ստիպված է անճանաչելի դառնալ՝ հրաժարվելով շիկահեր գեղեցկուհու կերպարից:

Քիդմանին դժվար է ճանաչել, քանի որ նա ներկայանում է հյուծված դեմքով, կարճ մազերով՝ մարմնավորելով մաֆիայի հետ հին հաշիվներ ունեցող հետախույզի:

Ֆիլմի պրեմիերայի ամսաթվի մասին դեռևս տեղեկություն չկա:

 

Фото дня: неузнаваемая Николь Кидман на съемках в Лос-Анджелесе (фото 1)

Фото дня: неузнаваемая Николь Кидман на съемках в Лос-Анджелесе (фото 2)

Фото дня: неузнаваемая Николь Кидман на съемках в Лос-Анджелесе (фото 3)

Фото дня: неузнаваемая Николь Кидман на съемках в Лос-Анджелесе (фото 4)

Фото дня: неузнаваемая Николь Кидман на съемках в Лос-Анджелесе (фото 6)

Նիկոլ Քիդմանն անճանաչելի է դարձել նոր դերում (լուսանկարներ)