Տարիքը գեղեցկացնում է. Մոնիկա Բելուչին՝ «Սեզար» մրցանակաբաշխության արարողությանը (լուսանկարներ)

16:24 • 16.01.18

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին հազվադեպ է մասնակցում աշխարհիկ միջոցառումներին, ահա թե ինչու նրա հայտնվելն ամեն անգամ իսկական իրադարձություն է դառնում:

Այսպես, երեկ 53-ամյա դերասանուհին հայտնվել է «Սեզար» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության արարողությանը, որն ըստ ավանդույթի անցկացվել է Փարիզում:

Tatler.ru-ն հրապարակել է Բելուչիի լուսանկարները միջոցառումից՝ նշելով, որ դերասանուհին ցնցող տեսք է ունեցել: Կարմիր գորգի համար նա ընտրել է սև կոստյում՝ նեղ տաբատ, տոպ և երկարացված պիջակ: Դերասանուհու անկրկնելի գեղեցկությունն ու նուրբ ճաշակն ընդգծել են բնական դիմահարդարումը և համեստ սանրվածքը:

Նշվում է, որ Բելուչին անցկացրել է երեկոն դերասանուհիներ Մարիոն Կոտիյարի և Դիանա Քրյուգերի հետ:

 

Տարիքը գեղեցկացնում է. Մոնիկա Բելուչին՝ «Սեզար» մրցանակաբաշխության արարողությանը (լուսանկարներ)