Եգիպտոսում պատմական իրերի գողության համար ցմահ ազատազրկում կսահմանվի
Պատմական նշանակություն ունեցող իրերի, հին եգիպտական հուշարձանների մասերի ապօրինի տեղափոխման, գողության կամ երկրի սահմաններից դուրս բերման դեպքում օրինախախտները կդատապարտվեն ցմահ ազատազրկման կամ մինչև կես միլիոն դոլար տուգանքի:
Ինչպես հայտնում է Ria.ru-ն, Եգիպտոսի խորհրդարանի որոշման համաձայն՝ ցանկացած մարդ, որը կփորձի պատմական իրը դուրս հանել երկրի տարածքից կամ կմասնակցի նման գործողության կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:
Աղբյուրը նկատում է, որ ապօրինի հնագետներն ու պատմական իրերի առքուվաճառքով զբաղվողները Եգիպտոսի մշակութային ժառանգության պահպանման գլխավոր թշնամիներն են: Յուրաքանչյուր ամիս իրավապահները հայտնաբերում են ապօրինի հնագիտական պեղումների տասնյակ հետքեր:










