Վինսենթ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով (լուսանկարներ)
Հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ Վան Գոգի ժառանգությունը համալրվել է երկու նկարով, որոնք հաջողվել է վերագրել նրան մանրակրկիտ հետազոտության արդյունքում: Այս մասին ասվում է Ամստերդամում նկարչի թանգարանի կայքում:
Նշվում է, որ 1886 թվականի «Քարհանքով բլուր Մոնմարտրի վրա» նկարն ավելի վաղ պահվել է Van Vlissingen արվեստի հիմնադրամում և անհայտ հեղինակի ստեղծագործություն համարվել: Վան Գոգի թանգարանի մասնագետները պարզել են նկարի պատկանելությունը՝ վերլուծելով աշխատանքի թեման, ոճը, տեխնիկան և օգտագործված նյութերը:
Հայտնի է, որ ավելի վաղ այս նկարը երբեք չի ցուցադրվել և չի ներառվել Վան Գոգի ստեղծագործությունների ալբոմներում և կատալոգներում:
Վան Գոգին վերագրվող ևս մեկ նկար պահվել է թանգարանի հիմնադրամում: Այժմ երկու նկարները ցուցադրվում են հոլանդական Լարեն քաղաքի Ուիլյամ Սինգերի թանգարանում:











