Մեծ Բրիտանիայի բնակչուհին բուսակերների համար նախատեսված մայոնեզ է պատվիրել խանութից, ինչի փոխարեն մսային կարկանդակ ստացել
Մեծ Բրիտանիայի Բրիստոլ քաղաքի բնակչուհի Մոլլի Ռիչարդսը բուսակերների համար նախատեսված մայոնեզ է պատվիրել սուպերմարկետում, սակայն դրա փոխարեն խոզի մսով առանց գլյուտենի կարկանդակ է ստացել: Այս մասին հայտնում է The Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վաճառքում բացակայել է բուսակերների համար նախատեսված մայոնեզը, և խանութը որոշել է փոխարինել այն նույն արժեքով մեկ այլ ապրանքով:
Ռիչարդսի խոսքով՝ ինքը հրաժարվել է վերցնել կարկանդակը, սակայն իրավիճակը չի զայրացրել իրեն:
«Առաքիչը լավ մարդ էր, և ես ուղղակի ասեցի, որ չեմ ուզում մսային սնունդ տեսնել իմ տանը, և նա հետ վերցրեց այն», - պատմել է աղջիկը:
Նշվում է, որ Ռիչարդսը գրել է սուպերմարկետների ցանցի տեխնիկական սպասարկման ծառայությանը, որն ընտրում է փոխարինում ապրանքների համար՝ խնդրելով ստուգել համակարգը:










