Ժիրինովսկին կխաղա «Խելքից պատուհասը» երաժշտական բեմադրությունում
Ռուսաստանի Դաշնության նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին կխաղա Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» ստեղծագործության երաժշտական բեմադրությունում:
Ինչպես նշում է ria.ru-ն, «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնի մամուլի ծառայությունից հայտնել են, որ քաղաքական գործիչը մարմնավորելու է գլխավոր հերոսներից մեկին՝ Ֆամուսովին:
Հատկանշական է, որ Ժիրինովսկու մասնակցությամբ բեմադրությունը հնարավոր կլինի դիտել միայն մեկ անգամ՝ հունվարի 18-ին:
Աղբյուրը նկատում է, որ ավելի վաղ Ֆամուսովի դերը խաղացել են մի շարք հայտնի դերասաններ:










