Ուկրաինան անգլիացու աչքերով. Օդեսայի բնակիչների կյանքը 1982-ին՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

23:46 • 18.01.18

Անգլիայի Լանկաշիր կոմսությունում ծնված լուսանկարիչ Յան Բերրին հայտնի է դարձել Հարավային Աֆրիկայում աշխատելու տարիներին, որտեղ նա ռեպորտաժներ է արել The Daily Mail-ի և Drum –ի համար:

Vintage Everyday-ը գրում է, որ Բերրին աշխատել է National Geographic, Fortune, Stern, Geo, Sunday, Esquire, Paris-Match և Life հայտնի ամսագրերի համար:

Նշվում է, որ նա նաև լուսաբանել է տարբեր երկրների քաղաքական, հասարակական ու մշակութային կյանքը և դրա փոփոխությունները:

1982 թվականին Յան Բերրին որպես ֆոտոլրագրող այցելել է Ուկրաինան, որի ընթացքում ֆոտոշարք է արել՝ ներկայացնելով Օդեսա քաղաքի բնակիչների կյանքը:

Ուկրաինան անգլիացու աչքերով. Օդեսայի բնակիչների կյանքը 1982-ին՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)