Հայտնի է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը՝ ըստ Rotten Tomatoes-ի կինոքննադատների

14:53 • 19.01.18

Rotten Tomatoes կինոռեսուրսի քննադատները վարկանիշ են կազմել՝ առանձնացնելով ամենաշատ դրական արձագանքներին արժանացած ֆիլմերը:


Հաշվարկների արդյունքում պարզվել է, որ ռեժիսոր Փոլ Քինգի «Փադինգթոնի արկածները-2» ընտանեկան կատակերգությունը դարձել է կայքի պատմության ընթացքում դրական արձագանքների ռեկորդակիր: Այս մասին ասվում է կինոռեսուրսի կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆիլմի առաջին 164 արձագանքները դրական են եղել: Այսպես, «Փադինգթոնի արկածները-2»-ն առաջ է անցել Disney-ի՝ 1999 թվականին էկրաններ դուրս եկած «Խաղալիքների պատմությունը-2» անիմացիոն ֆիլմից, որի առաջին 163 արձագանքներն են դրական եղել:

Նշվում է, որ 2017 թվականի նոյեմբերից «Փադինգթոնի արկածները-2»-ի գլխավոր մրցակիցն էր Գրետա Գերվիգի Lady Bird ֆիլմը, որը դրական արձագանքների թվով հասել է «Խաղալիքների պատմությունը-2» ֆիլմին:

«Փադինգթոնի արկածները-2» ֆիլմը պատմում է բրիտանական փոքր քաղաքում ապրող արջուկի մասին, որն աշխատում է որպես ապակի լվացող: Կատակերգությունում գլխավոր դերերը կատարել են Հյու Գրանտը, Բրենդան Գլիսոնը և Փիթեր Կապալդին: 

 

Հայտնի է բոլոր ժամանակների ամենասիրված ֆիլմը՝ ըստ Rotten Tomatoes-ի կինոքննադատների