Կին լրագրողն ուրախությունից թռչկոտել է Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո (տեսանյութ)

09:51 • 22.01.18

Ամերիկյան WGN հեռուստաալիքի թղթակից Անա Բելավալը հայտնի երգիչ Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո ուրախությունից թռչկոտել է: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է հեռուստաալիքի յութուբյան էջում:

Տեսանյութն արվել է հարցազրույցից անմիջապես հետո: Լրագրողը, վստահ լինելով, որ ուղիղ եթերն ավարտվել է, կիսվել է սիրելի արտիստի հետ զրույցից ստացած տպավորություններով: Միևնույն ժամանակ, նա կասկած անգամ չի ունեցել առ այն, որ Մարտինն ու ստուդիայում գտնվող մյուս մարդիկ լսում են իրեն:

«Նա իսկապես արտասվեց»,-նշել է ներկաներից մեկը:

Բելավալը գովել է երգչին ու կատակելով ասել, որ կցանկանար դառնալ Մարտինի կյանքի մի մասն ու հոգ տանել նրա երեխաների մասին:

«Ինձ շատ դուր եկավ այն, ինչ ես լսեցի»,- վերջում ասել է երգիչը, ինչից կինն անասելի ուրախացել է:

 

Կին լրագրողն ուրախությունից թռչկոտել է Ռիկի Մարտինի հետ հարցազրույցից հետո (տեսանյութ)