Նաոմի Քեմփբելը փոխել է մուլտիմիլիոնատիրոջը 35-ամյա ռեփերի հետ. The Sun

13:40 • 22.01.18

Բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելին նկատել են Mercury Prize երաժշտական մրցանակի դափնեկիր 35-ամյա Ջոզեֆ Ջունիոր Ադենուգայի հետ, որն առավել հայտնի է Սկեպտա անունով, հայտնում է The Sun-ը:


Սուպերմոդելի նկատմամբ իր զգացմունքների մասին Սկեպտան խոստովանել է դեռևս 2017 թվականի հունիսին:


«Նաոմի Քեմփբելն իմ սիրելին է: Ես հիանում են Vogue-ում նրա վաղ ժամանակների լուսանկարներով, այնտեղ նա կոտրում է բոլոր սահմանները»,- ասել է նա:


Հոկտեմբերին Սկեպտան Twitter-ում սելֆի է տեղադրել Նաոմիի հետ՝ ուղեկցելով սրտիկներով, իսկ անցած շաբաթվա վերջին զույգը միասին է հայտնվել Փարիզում Նորաձևության շաբաթին:


Երիտասարդ ռեփերի հետ Նաոմիի սիրավեպի մասին լուրերը հայտնվել են միայն 62-ամյա մուլտիմիլիոնատեր Լուիս Կամիլերի հետ նրա սիրավեպի մասին լուրերից կես տարի անց:

 

Նաոմի Քեմփբելը փոխել է մուլտիմիլիոնատիրոջը 35-ամյա ռեփերի հետ. The Sun