Կիանու Ռիվզն ապացուցում է, որ համեստության հետևում մեծ ու բարի սիրտ է թաքնված. adme.ru (լուսանկարներ)

08:39 • 23.01.18

Բոլորիս ծանոթ է տաղանդավոր, հավերժ երիտասարդ և այդ ամենի հետ մեկտեղ՝ բավականին համեստ դերասան Կիանու Ռիվզը: Հենց նա է խաղացել «Մատրիցա» ֆիլմում Նեոյի դերը, մարմնավորել Քևին Լոմաքսին «Սատանայի փաստաբանը» ֆիլմում, Ջոն Ուիքին՝ նույնանուն ֆիլմում և բազմաթիվ այլ, ոչ պակաս վառ հերոսների:

Ինչպես ներկայացնում է adme.ru-ն, նրա բարի գործերի մասին երկրպագուները հաճախ տեղեկանում են այլ աղբյուրներից, ինքը՝ Ռիվզը չի սիրում խոսել այդ մասին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ միայն դերասանը պատմել է մանկական հիվանդանոցներ և քաղցկեղի բուժման շրջանակում անցկացվող հետազոտություններ ֆինանսավորող իր հիմնադրամի մասին: Այս մասին դերասանը խոսել է 2009 թվականին, ըստ  նրա՝ այն ժամանակվա դրությամբ հիմնադրամն արդեն գործում էր շուրջ 6 տարի:

 





Չի բացառվում, որ Ռիվզի՝ քաղցկեղով տառապող երեխաներին օգնելը պատահական չէ և կապված է նրա քրոջ՝ Քիմի հետ, որի մոտ 1990-ականներին ախտորոշվել էր լեյկոզ: Հայտնի է, որ երկար ժամանակ բուժում ստանալուց հետո նա գտնվել է ռեմիսիայի վիճակում:
 
Մեկ անգամ Ռիվզն իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ փողն ամենավերջին բանն է, որի մասին նա մտածում է, և այն, ինչ ունի, բավական է առաջիկա մի քանի հարյուրամյակի համար: 



Թեև նա հաճախ չի գովազդում իր կատարած բարի գործերը, սակայն չի էլ թաքցնում, որ զբաղվում է բարեգործությամբ: Հայտնի է, որ դերասանն աջակցում է ամերիկյան PETA կազմակերպությանը, որը զբաղվում է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև SickKids հետազոտական հիվանդանոցին և Stand Up To Cancer բարեգործական ծրագրին, որն ուղղված է օնկոլոգիական հիվանդությունների հետազոտությունների համար գումարներ հավաքելուն:


  

 

Կիանու Ռիվզն ապացուցում է, որ համեստության հետևում մեծ ու բարի սիրտ է թաքնված. adme.ru (լուսանկարներ)