Համացանցում հայտնաբերվել է Սադդամ Հուսեյնի սիրային վեպը

21:33 • 24.01.18

Համացանցում է հայտնվել «Զաբիբան և արքան» սիրավեպը, որի հեղինակը Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնը:

Ինչպես գրում է Buisiness Insider-ը, գիրքը թարգմանվել է անգլերենով և հասանելի է Amazon առցանց վաճառքի կայքում: Աղբյուրի հաղորդմամբ՝ վեպը հրվել է 2000 թվականին: Վեպի ժանրը նշված է որպես «այլաբանական սիրո պատմություն»: Իսկ գործողությունները տեղի են ունենում հազար տարի առաջ:

Սյուժեի համաձայն՝ գրքի գլխավոր հերոսի՝ թագավորի մոտ, որը խորհրդանշում է հենց Հուսեյնին, ամեն գիշեր Զաբիբա անունով աղջիկ է գալիս: Նրանք միասին զրուցում են ազգայնականության, կրոնի և ժողովրդի կամքի մասին:  

Նշվում է, որ գիրքը սկզբնական շրջանում անանուն է հրատարակվել, սակայն հետագայում վերագրվել է Իրաքի նախկին նախագահին: