Ամերիկուհին նկարազարդում է օգտագործված իրերը՝ վերածելով դրանք արվեստի գործերի (լուսանկարներ)

23:55 • 29.01.18

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում բնակվող նկարիչ Ալեքսանդրա Դիլոնը նոր կյանք է տալիս հին իրերին, որոնք մարդիկ նետում են աղբի մեջ:

Bored Panda-ն գրում է, որ Դիլոնն աղբից հանում է օգտագործված վրձիններ և այլ իրեր՝ օգտագործելով դրանք որպես կտավներ` իր աշխատանքների համար:

Դիլոնի խոսքով՝ իր աշխատանքը չի սկսվում որևէ հստակ գաղափարով:

«Երբեք հստակ չեմ իմանում՝ ում կերպարը կհայտնվի աշխատանքի արդյունքում: Ես թույլ եմ տալիս յուրաքանչյուր առարկայի «ոգուն» ստեղծել իր առանձին դեմքը, ահա թե ինչու ամեն անգամ իրարից տարբերվող կերպարներ են ստացվում», - պատմել է նկարիչը:

Ամերիկուհին նկարազարդում է օգտագործված իրերը՝ վերածելով դրանք արվեստի գործերի (լուսանկարներ)