309 կգ կշռող կինը 4 տարվա մեջ առաջին անգամ փորձել է ինքնուրույն տեղաշարժվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ավելորդ քաշ ունեցող Չիտոկա Լայթը, որը կշռում է 309 կգ ու դրա հետևանքով լուրջ առողջական խնդիրների առաջ է կանգնել, 4 տարվա մեջ առաջին անգամ փորձել է ինքնուրույն տեղաշարժվել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այժմ Լայթը փորձում է առողջ ապրելակերպ վարել, որպեսզի քաշի նվազեցման վիրահատություն տանի: Քառասունիննամյա կինը նկարահանվում է ամերիկյան TLC հեռուստաալիքի իրապատում շոուներից մեկում: Դրա դրվագներից մեկում ցուցադրվում է՝ ինչպես է կինը փորձում առաջին անգամ դուրս գալ տնից:
«Այսօր պատրաստվում եմ տնից դուրս գալ: Ծանր քաշիս պատճառով չորս տարվա ընթացքում սա իմ առաջին փորձն է լինելու»,-պատմել է ամերիկուհին, որի խոսքով՝ ավելորդ կիլոգրամներն իրեն ցավ են պատճառում տեղաշարժվելու ժամանակ:
Լայթը խոստովանել է, որ անընդհատ գամված է անկողնուն, իսկ նիհարելու համար շարժառիթ է հանդիսացել հարազատ մոր հուղարկավորությանը գնալ չկարողանալու փաստը:
Աղբյուրը նկատում է, որ Լայթը պետք է տնից դուրս գա, որպեսզի կարողանա այցելել բժշկի, հերթագրվի վիրահատության համար ու ստանա նախավիրահատական դիետան:














