Ճապոնիայի արքայադուստր Մակոյի հարսանիքը հետաձգվել է երկու տարով

22:34 • 06.02.18

Ճապոիայի Ակիհիտո կայսեր թոռնուհու՝ արքայադուստր Մակոյի և իր նախկին համակուրսեցի Քեյ Կոմուրոյի հարսանիքը հետաձգվել է մինչև 2020 թվականը:

Ինչպես հաղորդում է News.mail.ru-ն՝ վկայակոչելով ճապոնական աղբյուրը, հարսանիքի հետաձգումը պայմանավորված է գահի փոխանցմամբ արքայադստեր հորեղբորը՝ Նարուհիտոյին: Արարողությունը տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլին:

«Հարսանիքը և տոնական միջոցառումները կհետաձգվեն երկու տարով՝ կապված ընտանիքի համար մի շարք կարևորագույն միջոցառումներով և դրանք պատրաստվելու անհրաժեշտությամբ», - ասվում է Մակոյի և Կոմուրոյի համատեղ հայտարարության մեջ:

Անցյալ տարվա սեպտեմբերին արքայադուստր Մակոն և նրա ընտրյալը հայտարարել էին նշանադրության մասին, իսկ հարսանիքը նախատեսվում էր անցկացնել 2018-ի նոյեմբերին:

Եթե հարսանիքը կայանա, արքայադուստրը պետք է հրաժարվի կայսերական ընտանիքի անդամի կարգավիճակից, քանի որ իր ընտրյալը արքայական ծագում չունի: