Միջոցառման ընթացքում Քեյթ Միդլթոնի կոշիկի կրունկը մխրճվել է մետաղյա վանդակաճաղի մեջ (լուսանկարներ)

22:28 • 07.02.18

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը մասնակցել է իր հովանավորությամբ հիմնադրված` կախվածության բուժման նոր կենտրոնի բացմանը Էսսեքս կոմսությունում:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, դքսուհին անախորժության է հանդիպել կառույցի դռանը մոտենալիս, որպեսզի իրականացնի բացման պաշտոնական արարողությունը: Նրա կոշիկի կրունկը մխրճվել է գետնին զետեղված մետաղյա վանդակաճաղերի մեջ, և դքսուհին չի կարողացել շարժվել:

Քեյթը, որը գտնվում է հղիության 7-րդ ամսում, միջոցառմանը ներկայացել էր վառ կապույտ վերարկուով՝ բրիտանացի դիզայներից: