Spice Girls խումբը մտադիր է համաշխարհային շրջագայության մեկնել. ԶԼՄ-ներ

23:55 • 07.02.18

Բրիտանական վերամիավորված Spice Girls խումբը նախատեսում է համաշխարհային համերգային շրջագայության մեկնել:

Ինչպես տեղեկացնում է TMZ ամսագիրը, Վիկտորիա Բեքհեմը, Էմմա Բանթոնը, Ջերի Հոլիուելը, Մելանի Բրաունը և Մելանի Չիսհոլմը պատրաստվում են համերգներով հանդես գալ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում:

Ինչպես նշվում է, անցյալ շաբաթ խմբի մասնակիցները հանդիպել են իրենց նախկին մենեջեր Սայմոն Ֆուլլերի հետ առաջիկա գործողությունների ծրագիրը կազմելու համար, իսկ նրանց նպատակը համաշխարհային շրջագայությունն է, որը մեկնարկելու է ամռան վերջին:  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վիկտորիա Բեքհեմը հաստատել է խմբի հետ վերամիավորվելու փաստը:

 

Spice Girls խումբը մտադիր է համաշխարհային շրջագայության մեկնել. ԶԼՄ-ներ