Ադրբեջանի գերագույն «ճնշողն» սկսել է նախընտրական քարոզարշավը. Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

23:37 • 08.02.18

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը՝ ենթադրելով, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը:

Փետրվարի 8-ին Ալիևը «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունները, ինչպես օրինակ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրախորհրդարանը, աջակցում են ադրբեջականական դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

Բացի այդ ադրբեջանցի առաջնորդը շեշտել է, որ «Երևանը Ադրբեջանի պատմական հողն է, և պետք է այն վերադարձնել ադրբեջանցիներին»:

«Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Բալայանը:

 

Ադրբեջանի գերագույն «ճնշողն» սկսել է նախընտրական քարոզարշավը. Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին