Գագիկ Ծառուկյանը և Արմեն Սարգսյանը առանձին հանդիպել են, քննարկել մի շարք հարցեր

14:03 • 14.02.18

Տեղի է ունեցել ՀՀԿ-ի կողմից  նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի և «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձին հանդիպումը:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Արմեն Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպել են, քննարկել են մի շարք հարցեր, բայց բովանդակային մասին չեմ կարող անդրադառնալ,- ասաց նա:

Հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունում այս հանդիպումից հետո հստակեցվել է նախագահի թեկնածուի նկատմամբ դիրքորոշումը, Տոնոյանը պատասխանեց.

«Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ պետք է հանդիպի խմբակցության պատգամավորների հետ, այնուհետև կկայացվի որոշում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացել  է Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: