Հայտնի կինոքննադատը նշել է՝ ով է բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր դերասանուհին

22:29 • 15.02.18

Հայտնի բրիտանացի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն կազմել է բոլոր ժամանակների 5 լավագույն դերասանուհիներից կազմված ցուցակը, որոնք արժանացել են «Օսկար» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, լավագույն դերասանուհիների ցանկը գլխավորել է ամերիկուհի Մերիլ Սթրիփը: Ամերիկուհին 3 անգամ դարձել է Ամերիկյան կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակի դափնեկիրը: Դերասանուհու նվաճումների շարքում Բրեդշոուն ընդգծել է նրա դերակատարումը «Սոֆիի ընտրությունը» ֆիլմում:

Բոլոր ժամանակների լավագույն օսկարակիր դերասանուհիների հնգյակում ներառվել են Էլիզաբեթ Թեյլորը («Կլեոպատրա»), Ինգրիդ Բերգմանը («Գազային լույս»), Ջոան Ֆոնտեյնը («Կասկածանքի ստվեր») և Ֆրենսիս Մաքդորմանդը («Ֆարգո»):