Ամերիկյան Vulture պորտալը կազմել է սուպերհերոսների մասին ֆիլմերի լավագույն բացասական կերպարների ցանկը

21:33 • 21.02.18

Ամերիկյան Vulture պորտալը կազմել է սուպերհերոսների մասին ֆիլմերի լավագույն բացասական կերպարների ցանկը, որը գլխավորել է «Սև ասպետը» ֆիլմի Ջոկերը:

Այս դերը մարմնավորելու համար Հիթ Լեդջերն արժանացել է «Օսկար» մրցանակի:

Երկրորդ տեղում է հայտնվել Մայքլ Ջորդանի կերպարը: Խոսքն օրերս թողարկված «Սև պանտերա» ժապավենում ներկայացված Էրիկ Քիլմոնգերի կերպարի մասին է:

Սուպեր չարագործների եռյակը եզրափակում է Կին-կատուն՝ Միշել Փֆայֆերի դերակատարմամբ, որը նկարահանվել է 1992-ի «Բեթմենը վերադառնում է ֆիլմում:

 

Ամերիկյան Vulture պորտալը կազմել է սուպերհերոսների մասին ֆիլմերի լավագույն բացասական կերպարների ցանկը