Էդ Շիրանը հաղթող է ճանաչվել Brit Awards-ի «Համաշխարհային ճանաչում» անվանակարգում

12:55 • 22.02.18

Սիրված բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանը դարձել է բրիտանական Brit Awards երաժշտական մրցանակի դափնեկիր`հաղթելով «Համաշխարհային ճանաչում» անվանակարգում: Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կայքում:

Մրցանակաբաշխության ժամանակ լավագույն բրիտանական խումբ է ճանաչվել Gorillaz-ը, իսկ «Լավագույն միջազգային խումբ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ամերիկյան Foo Fighters խումբը:

«Լավագույն նոր կատարող» և «Լավագույն բրիտանացի կատարող» անվանակարգերում հաղթող է ճանաչվել բրիտանացի երգչուհի Դուա Լիպան, որի առաջին ալբոմը լույս է տեսել 2017 թվականի հունիսին:

Մրցանակի հիմնադիրները որպես Մեծ Բրիտանիայի լավագույն կատարող են ճանաչել հայտնի ռեփեր Stormzy-ին. նրա Gang Signs & Prayer ալբոմը նույնպես ճանաչվել է լավագույնը Մեծ Բրիտանիայում:

Լավագույն միջազգային կատարող է ճանաչվել ամերիկացի հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարը, իսկ լավագույն միջազգային կին կատարող՝ նորզելանդացի երգչուհի Lorde-ը:

Brit Awards-ն (The Brits) ամենամյա բրիտանական մրցանակ է փոփ-երաժշտության ոլորտում: Առաջին անգամ այն շնորհվել է 1977 թվականին: Դասական երաժշտության կատարողների համար կա առանձին՝ Classical BRIT Awards մրցանակը, որը շնորհվում է ամեն տարվա մայիսին՝ սկսած 2000 թվականից:

Էդ Շիրանը հաղթող է ճանաչվել Brit Awards-ի «Համաշխարհային ճանաչում» անվանակարգում