Ինքնուս նկարիչը միլիոնավոր կետիկներ է դնում՝ ստեղծելով գեղեցիկ պատկերներ (լուսանկարներ, տեսանյութ)

08:45 • 22.02.18

Ֆրանսիական Ստրասբուրգի բնակիչ Դևիդ Բայոն, ինքնուս նկարիչ լինելով հանդերձ, ստեղծում է անհավանական սևուսպիտակ կտավներ, որոնցով կարելի է երկար զմայլվել:

Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը հարյուրավոր ժամեր է ծախսում սպիտակ կտավին թանաքով կետիկներ անելու ու արդյունքում զարմանալի դիմանկարներ ստանալու համար:

Աղբյուրը նկատում է, որ Բայոյի իրական տաղանդն ու մասնագիտական հմտություններն իրապես գնահատելու համար հարկավոր է նրա աշխատանքները շատ մոտիկից ուսումնասիրել:

Բայոն մանրամասնել է, որ աշխատանքի սկզբում մատիտով նկարում է ուրվագիծը, հետո թանաքով արված միլիոնավոր կետիկներով «լցնում» պատկերը:

Ֆրանսիացու վերջին աշխատանքներից մեկը «Ասթրի» կոչվող կտավն է, որը ստեղծելու համար պահանջվել է 300 ժամ: Այն բաղկացած է ավելի քան 3 մլն կետիկից:

 

Картинки по запросу David Bayo ink dots

Картинки по запросу David Bayo ink dots

Картинки по запросу David Bayo ink dots

Картинки по запросу David Bayo ink dots

Картинки по запросу David Bayo ink dots

Картинки по запросу David Bayo ink dots

 

Ինքնուս նկարիչը միլիոնավոր կետիկներ է դնում՝ ստեղծելով գեղեցիկ պատկերներ (լուսանկարներ, տեսանյութ)