Հարվի Վայնշտեյնը ներողություն է խնդրել Մերիլ Սթրիփից և Ջենիֆեր Լոուրենսից

13:10 • 23.02.18

Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը ներողություն է խնդրել Մերիլ Սթրիփից և Ջենիֆեր Լոուրենսից այն բանի համար, որ իր փաստաբանները մեջբերել են դերասանուհիների խոսքերը՝ սեռական ոտնձգությունների մասին հայցում ներկայացնելով դրանք հօգուտ Վայնշտեյնի: Այս մասին հայտնում է Variety-ն:

Հայտնի է, որ Վայնշտեյնի փաստաբաններն օգտագործել են Սթրիփի և Լոուրենսի խոսքերը, որ պրոդյուսերը ոտնձգությունների չի ենթարկել իրենց, որպես պրոդյուսերի պաշտպանություն, սակայն դերասանուհիները դեմ են եղել դրան:

«Վայնշտեյնն ընդունում է Մերիլ Սթրիփի և Ջենիֆեր Լոուրենսի արժեքավոր ներդրումը քննարկման մեջ և ներողություն խնդրում նրանցից: Ապագայում Վայնշտեյնը խորհուրդ է տվել իր փաստաբանին չօգտագործել անուններ, նույնիսկ եթե դրանք գտնվում են ընդհանուր հասանելիության մեջ», - նշել են պրոդյուսերի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Մերիլ Սթրիփն արձագանքել է Հարվի Վայնշտեյնի կողմից իր խոսքերն օգտագործելուն՝ ասելով, որ իրավաբաններն օգտագործում են իր հայտարարությունը որպես ապացույց, որ պրոդյուսերը ոչ պատշաճ կերպով չի վերաբերվել մի շարք այլ կանանց հանդեպ:

Հիշեցնենք, որ Հոլիվուդի ամենահայտնի կինոպրոդյուսերներից մեկը՝ Հարվի Վայնշտեյնը, սեռական ոտնձգությունների համար մեղադրվելուց հետո հեռացվել է Ամերիկյան Կինոարվեստի և գիտության ակադեմիայից, ինչպես նաև՝ իր հիմնադրած Weinstein Company կինոընկերությունից:

Հարվի Վայնշտեյնը ներողություն է խնդրել Մերիլ Սթրիփից և Ջենիֆեր Լոուրենսից