Ֆրանսիայի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է Դեգայի գողացված կտավը

21:03 • 23.02.18

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ Սենա և Մարնա դեպարտամենտում գտնվող բենզալցակայաններից մեկում հայտնաբերված կտավն իսկապես պատկանում է ֆրանսիացի իմպրեսիոնիստ Էդգար Դեգայի վրձնին. այն գողացվել է 8 տարի առաջ:

РИА Новости-ի հաղորդմամբ՝ 1877 թվականին նկարված «Երգչախումբ» կտավի առևանգման մասին հայտնի է դարձել 2009 թվականի դեկտեմբերի վերջին: Այն փարիզյան Դ՛Օրսե թանգարանի սեփականությունն է և ուղարկվել է Ֆրանսիայի հարավ՝ ցուցահանդեսի համար:

«Փետրվարի 16-ին մաքսային ծառայության աշխատակիցները ստուգել են հանգստյան գոտում կայանած ավտոբուսը Սենա և Մարնա դեպարտամենտում: Ճամպրուկներից մեկում նրանք Դեգայի ստորագրությամբ աշխատանք են գտել: Ուղևորներից ոչ ոք չի հայտնել բեռի հանդեպ իր իրավունքի մասին», - ասվում է նախարարության հայտարարությունում:

Նշվում է, որ հայտնաբերված կտավը փորձաքննության համար ուղարկվել է Դ՛Օրսե թանգարան:

Ֆրանսիայի բենզալցակայաններից մեկում հայտնաբերվել է Դեգայի գողացված կտավը