Իրանցի նկարիչը սովորական մատիտի ու այլ իրերի միջոցով ներկայացնում է կյանքը (ֆոտոշարք)
Իրանցի նկարիչ Մաջիդ Խոսրոանժոմը ծաղրանկարչությամբ զբաղվում է 15 տարեկանից:
Այսօր նրա Instagram-ի էջն ունի ավելի քան 110.000 հետևորդ, և այդ ամենն` ի շնորհիվ նրա, որ իր աշխատանքներում նա բացահայտում է վաղուց սովորական դարձած իրերը բոլորովին անսպասելի տեսանկյունից:
Նա կարող է հաջողությամբ համադրել Lego-ի մասնիկը, սոխն ու գրաֆիկան՝ ցույց տալով բաներ, որոնց մասին նույնիսկ չենք էլ մտածել:






















