Նախագահի խորհրդական Հ. Պողոսյանը համակարգելու է 2018-ին արտերկրում իրականացվելիք ՀՀ մշակութային, միջազգային խոշոր նախագծերը՝ որպես հանձնակատար, Վ.Հակոբյան

12:54 • 24.02.18

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Նախագահի խորհրդական նշանակված ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը  նոր պաշտոնում  համակարգելու է 2018 թվականին արտերկրում իրականացվելիք Հայաստանի Հանրապետության մշակութային, միջազգային խոշոր նախագծերը՝ որպես հանձնակատար:

Այս մասին  Tert.am -ին հայտնեց  ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

«ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում Հասմիկ Պողոսյանը համակարգելու է 2018 թվականին արտերկրում իրականացվելիք Հայաստանի Հանրապետության մշակութային, միջազգային խոշոր նախագծերը»,–ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել` Հասմիկ Պողոսյանին Նախագահի խորհրդական նշանակելու մասին։