Չինուհին եթերային դաջվածքներ է անում, որոնք, թվում է, նկարվել են վրձնով ու ջրաներկով (լուսանկարներ)

10:14 • 24.02.18

Չինացի նկարչուհի Չեն Ցզեն դաջվածքի իրական արվեստի գործեր է ստեղծում, որոնք ապշեցնում են իրենց ինքնատիպությամբ և պարզությամբ: Տաղանդավոր աղջիկն արդեն ավելի քան 240 հազար հետևորդ ունի Instagram-ում:

Ինչպես նշում է AdMe.ru-ն, դաջվածքի վարպետը նախապատվություն է տալիս բնական կերպարներին՝ բույսերին և կենդանիներին, սակայն երբեմն նրա աշխատանքներում հանդիպում են ֆիլմերի սիրված հերոսներ:

Նրա աշխատանքները հնագույն մշակույթի ժամանակակից մեկնաբանությունն են. աղջկա ոգեշնչման հիմնական աղբյուր է դարձել հինավուրց չինական գեղանկարչությունը և կալիգրաֆիան:

Ստորև ներկայացնում ենք Չեն Ցզեի աշխատանքները, որոնք այնքան թեթև ու եթերային են, որ թվում է՝ դրանք նկարվել են վրձնով և ջրաներկով.

 

 

Չինուհին եթերային դաջվածքներ է անում, որոնք, թվում է, նկարվել են վրձնով ու ջրաներկով (լուսանկարներ)