Արգենտինացին օդում կախված ծովի ինքնատիպ ինստալյացիաներ է ներկայացրել (լուսանկարներ)
Արգենտինացի արվեստագետ Միգել Ռոթշիլդը տարբեր ցուցասրահներում ներկայացրել է իր թարմ աշխատանքները՝ ստեղծված ջրային տարերքի թեմայով:
Ինչպես նշում է thisiscolossal.com կայքը, ուշագրավ ինստալյացիաները պատրաստված են այնպես, որ նայողին թվում է, թե ծովի մի հատվածն առանձնացել է ու ինչ-որ հրաշքով կախված մնացել օդից:
Դատելով լուսանկարներից՝ արվեստի գործերն անկշռության մեջ են մնում բարակ թելերի օգնությամբ, որոնք որոշակի անկյան տակ նմանվում են անձրևի կաթիլների կամ արևի շողերի:
















